Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

11 Փետրվարի 2018 10:38 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Հյուսիսային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Երեկ խաղարկվեց մեդալների առաջին 5 հավաքածուն: Ծանոթացեք բոլոր մրցանակակիրներին և մեդալների հաշվարկին, ինչպես նաև կարող եք դիտել ամենագեղեցիկ լուսանկարները:

2. ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ: Հյուսիսլոնդոնյան դերբիում «Տոտենհեմ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արսենալ»-ին: Մխիթարյանը խաղադաշտում 65 րոպե անցկացրեց: Առաջատար «Ման. Սիթի»-ն սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Լեսթեր»-ին: Պոկերի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

3. Սլովենիայում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը: Եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց իսպանացիներին և դարձավ չեմպիոն:

4. «Բանանց»-ն ու «Շիրակ»-ն անցկացրեցին ստուգողական հանդիպումներ: Երևանյան ակումբը 2 անգամ ոչ-ոքի խաղաց «Ակժայիկ»-ի և «Ստալ»-ի հետ, իսկ Գյումրիի «Շիրակ»-ը պարտություն կրեց «Կարպատներ»-ից:

5. Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ: Մադրիդի «Ատլետիկո»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալագա»-ի նկատմամբ, իսկ «Ռեալ»-ը 5:2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին: Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց:

6. Իտալական Ա Սերիայում կայացան 24-րդ տուրի մի շարք հանդիպումներ: «Միլան»-ը հյուրընկալվելիս ջախջախեց ՍՊԱԼ-ին, իսկ տուրի կենտրոնական խաղում «Նապոլի»-ն հաղթեց «Լացիո»-ին և վերադարձրեց առաջատարությունը:

7. Բունդեսլիգայում կայացան 22-րդ տուրի մի շարք հանդիպումներ: Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Համբուրգ»-ի նկատմամբ: Մարկո Ռոյսն ութ ամսվա դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: Տուրի կենտրոնական խաղում «Բավարիա»-ն 2:1 հաշվով հաղթեց «Շալկե 04»-ին և ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Ռոբերտ Լևանդովսկին այդ խաղում կրկնեց լեգենդար Գերդ Մյուլլերի ռեկորդը:

8. Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Թուլուզ»-ին և Նեյմարի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:

9. Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել հայտացուցակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: