Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

24 Հունվարի 2018 09:32 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Երեկ Հերիխ Մխիթարյանի առաջին օրն էր «Արսենալ»-ում: Հայ ֆուտբոլիստը հետաքրքիր հարց-պատասխանի է մասնակցել: Հայտնի դարձավ նաև Մխիթարյանի խաղային համարը, բայց այդ համարով նա չի կարող հանդես գալ Եվրոպա Լիգայում: «Միկի»-ն նաև առաջին մարզումն անցկացրեց «զինագործներ»-ի կազմում, բայց թիմի առաջիկա հանդիպմանը մասնակցել չի կարող:

2. Լևոն Արոնյանը Ջիբլարթարում մասնակցում է շախմատային մրցաշարի: Առաջին տուրում մեր գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել հունգարուհի Անիտա Գարայի հետ:

3. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը լքել է ուկրաինական «Ստալ»-ն ու կարիերան կշարունակի Ղազախստանի առաջնությունում:

4. Մելբուրնի կորտերում շարունակվում է Ավստրալիայի բաց առաջնությունը: Քառորդ եզրափակչում ցավալի վնասվածքը Նադալին թույլ չտվեց շարունակել պայքարը:

5. Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան, ֆրանսիացի Լասանա Դիարան պաշտոնապես համալրեց ֆրանսիական ՊՍԺ-ի շարքերը:

6. «Ման. Սիթի»-ն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում կրկին հաղթեց «Բրիսթոլ Սիթի»-ին և դուրս եկավ եզրափակիչ:

7. Մադրիդի «Ատլետիկո»-ն դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: Սիմեոնեի թիմը 2-րդ անգամ անընդմեջ պարտվեց «Սևիլիա»-ին, որը կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: