Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթեց «Ռեն»-ին և նվաճեց տիտղոսը: Գոլերից մեկը հեղինակեց Կիլիան Մբապեն, իսկ թիմի առաջատար Նեյմարը որակազրկման պատճառով չմասնակցեց խաղին:

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է հենց այս իրադարձությանը: Բրազիլացու կարիքը, կարծես թե, չի զգացվում, քանի թիմում կա Մբապեն:

Նշենք, որ խաղից հետո կայացած տոնակատարության ժամանակ Մբապեն մի կողմ էր հրել նեյմարին, որպեսզի վերջինս չհայտնվի թիմային լուսանկարում: 

Ավելի վաղ 20-ամյա ֆուտբոլիստը հույս էր հայտնել, որ Նեյմարը կմնա փարիզյան ակումբում: