«Ռոմա»-ն երեկ անհավանական քամբեք իրականացրեց՝ հաղթելով «Բարսելոնա»-ին 3:0 հաշվով և դուրս գալով Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ (առաջին խաղը՝ 1:4):

«Գայլեր»-ը ոչ մի շանս չտվեցին «Բարսելոնա»-ին և արժանի հաղթանակ տարան:

ROMANTADA. «Գայլեր»-ը ոչնչացնում են «Բարսելոնա»-ին

1. Վարդան Մինասյանը դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

1. Գերմանիայում ավարտվեց GRENKE Chess Classic շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր նաև Լևոն Արոնյանը:

Լա Լիգայի 31-րդ տուրում երեկ կայացավ մադրիդյան դերբին: «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն չորոշեցին հաղթողին՝ 1:1:

Այս արդյունքն ամենաշատը ձեռնտու էր «Բարսելոնա»-ին, որն ավելի մոտեցավ չեմպիոնական տիտղոսին: Այժմ կատալոնական ակումբը 11 միավորի առավելություն ունի հետապնդող «Ատլետիկո»-ի նկատմամբ:

B/R Football-ը ներկայացրել է ծաղրանկար այն մասին, թե ինչպես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիտներն արձագանքեցին մադրիդյան դերբիում գրանցված ոչ-ոքիին.

1. GRENKE Chess Classic սուպերմրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ:

2. Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը բավական լուրջ է: «Արսենալ»-ի հայ կիսապաշտպանը ծնկի կապանների վնասվածք է ստացել:

3. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Շիրակ»-ը հաղթեց «Բանանց»-ին և բարձրացավ առաջին հորիզոնական:

4. «Ուրարտու»-ն կրկին հաղթեց ՖԻՄԱ-ին և Բասկետբոլի Ա Լիգան ավարտեց 3-րդ տեղով:

5. ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Արսենալ»-ը կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ, իսկ «Չելսի»-ն և «Վեսթ Հեմ»-ը ոչ-ոքի խաղացին:

6. Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակում կայացավ մադրիդյան դերբին՝ «Ռեալ»-ն ընդդեմ «Ատլետիկո»-ի: Թիմերը չպարզեցին հաղթողին, իսկ «Վալենսիա»-ն հաղթեց «Էսպանյոլ»-ին:

7. Ա Սերիայի 31-րդ տուրում «Նապոլի»-ն և «Լացիո»-ն կամային հաղթանակ տարան, «Միլան»-ը ոչ-ոքի խաղաց «Սասուոլո»-ի հետ, իսկ «Ինտեր»-ը պարտվեց «Տորինո»-ին:

8. Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Շտուտգարտ»-ին: