«Եվրոբասկետ-2017». Սլովենիան ջախջախեց Իսպանիային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

15 Սեպտեմբերի 2017 00:13
«Եվրոբասկետ-2017». Սլովենիան ջախջախեց Իսպանիային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Եվրոբասկետ-2017»-ի կիսաեզրափակչի առաջին խաղում Ստամբուլի «Սինան Էրդեմ Դոում» մարզադաշտում Իսպանիայի հավաքականը մրցում էր Սլովենիայի ընտրանու հետ:

Խաղում իսկական սենսացիա գրանցվեց: Մեկը մյուսի հետևից բոլորին ջախջախած և մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Իսպանիայի հավաքականը 72:92 հաշվով պարտություն կրեց Սլովենիայից և դուրս մնաց մրցաշարից: Հարկ է նշել, որ իսպանացիները մրցաշարի գործող հաղթողն էին:

Սլովենիայի ազգային հավաքականը եզրափակիչ խաղում ուժերը կչափի Ռուսաստան - Սերբիա զույգի հաղթողի հետ: Վերջիններիս հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին կրկին «Սինան Էրդեմ Դոում» մարզադաշտում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: