Եվրոբասկետ-2017. հայտնի են 1/4 եզրափակչի առաջին 4 մասնակիցները (տեսանյութեր)

10 Սեպտեմբերի 2017 00:36
Եվրոբասկետ-2017. հայտնի են 1/4 եզրափակչի առաջին 4 մասնակիցները (տեսանյութեր)

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը թևակոխել է փլեյ-օֆֆ փուլ: Այսօր կայացել են 1/8 եզրափակչի առաջին 4 հանդիպումները:

Մրցաշարի ֆավորիտներից Ֆրանսիայի հավաքականը 81:84 հաշվով պարտություն կրեց գերմանացիներից և թողեց ասպարեզը, չնայած խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչված Ֆուրյեի վաստակած 27 միավորին:

1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Սլովենիայի և Իտալիայի հավաքականները, որոնք առավելության հասան համապատասխանաբար Ուկրաինայի և Ֆինլանդիայի հավաքականների նկատմամբ:

Խաղային օրը եզրափակվեց Հունաստան - Լիտվա խաղով, որում ուժեղ գտնվեցին հույները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: