Բասկետբոլ. Հայաստանի հավաքականի խաղացանկը հայտնի է

04 Սեպտեմբերի 2017 13:21
Բասկետբոլ. Հայաստանի հավաքականի խաղացանկը հայտնի է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, արդեն հայտնի է 2021 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղացանկը: Մրցաշարին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը, որը Դանիայի և Ալբանիայի հետ ընդգրկված է նախընտրական B ենթախմբում: Խաղերը մեկնարկում են նոյեմբերի 23-ից:

Խաղացանկ

23 նոյեմբերի
Ալբանիա - ՀԱՅԱՍՏԱՆ

26 նոյեմբերի
ՀԱՅԱՍՏԱՆ - Դանիա

22 փետրվարի
Դանիա - Ալբանիա

25 փետրվարի
ՀԱՅԱՍՏԱՆ - Ալբանիա

28 հունիսի
Դանիա - ՀԱՅԱՍՏԱՆ

1 հուլիսի
Ալբանիա - Դանիա

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 9 հավաքական, որոնք ընդգրկված են 3 ենթախմբում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերից լավագույն ցուցանիշն ունեցող հավաքականը:

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: