Եվրոբասկետ-2017. Ֆրանսիան հաղթում է Հունաստանին, Ռուսաստանը՝ Սերբիային. այլ արդյունքներ (տեսանյութեր)

02 Սեպտեմբերի 2017 20:10
Եվրոբասկետ-2017. Ֆրանսիան հաղթում է Հունաստանին, Ռուսաստանը՝ Սերբիային. այլ արդյունքներ (տեսանյութեր)

Եվրոպական 4 երկրում՝ Ֆինլանդիայում, Իսրայելում, Ռումինիայում և Թուրքիայում թափ է հավաքում բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը:

Մրցաշարի երկրորդ տուրի կենտրոնական խաղում այսօր միմյանց հանդիպեցին Հունաստանի ու Ֆրանսիայի ընտրանիները: Ավելի ուժեղ գտնվեցին ֆրանսիացիները, ովքեր հաղթեցին 95-87 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը հույն Պրինտեզիսն էր, ով վաստակեց 22 միավոր:

Ռուսաստանի հավաքականը դրամատիկ վերջաբանով խաղում 75:72 հաշվով առավելության հասավ օլիմպիական փոխչեմպիոնների՝ սերբերի նկատմամբ և 100%-անոց արդյունքով միանձնյա գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը:

Անհաջողության մատնվեցին մեր հարևանները՝ վրացիները: «Ամուր ընկույզ»-ի համբավ ունեցող թիմը 57:67 հաշվով պարտվեց գերմանացիներին՝ չնայած թիմի առաջատարի՝ Զազա Պաչուլիայի վաստակած 14 միավորին:

Խաղային օրվա՝ մինչ այս պահն ավարտված հանդիպումների այլ արդյունքներ.

Լատվիա - Բելգիա՝ 92:64

Մոնտենեգրո - Հունգարիա՝ 72:48

Լեհաստան - Իսլանդիա՝ 91:61


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: