Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

30 Հունվարի 2017 18:48
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկ»-ը 78:64 հաշվով առավելության հասավ «Աննա Մարիա» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը «Սուֆֆոլկ»-ի կազմում խաղադաշտում անկացրեց 33 րոպե, և վաստակեց 34 միավոր:


«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 83:69 հաշվով հաղթանակի հասավ «Մաունտ Իդա» ակումբի նկատմամբ: Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 24 րոպե:

«Իդահո Վենդելս»-ը սեփական հարկի տակ 85:77 հաշվով առավելության հասավ «Մոնտանա»-ի նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը  խաղադաշտում անցկացրեց 33 րոպե, և վաստակեց 17 միավոր: «Իդահո Վենդելս»-ը 20-րդ տուրից հետո զբաղեցնում են 5-րդ տեղը :

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը Եվրոլիգայի 20-րդ տուրի շրջանակներում 77:80 հաշվով պարտվեց «ԲԿՄԱ»-ին: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 28 րոպե և վաստակեց 8 միավոր: 20-րդ տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 9-րդ հորիզոնականում է:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: