Շնորհակալ եմ երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար. Ռայան Բոաթրայթ

22 Օգոստոսի 2017 18:38
Շնորհակալ եմ երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար. Ռայան Բոաթրայթ

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռայան Բոաթրայն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Նա մեր թիմի միակ լեգեոներն էր: Բոաթրայթը Հայաստանի անցկացրած վեց հանդիպումներում բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել՝ դառնալով թիմի առանցքային բասկետբոլիստներից մեկը.

«Հայաստանի թիմում հանդես գալն ինձ համար մեծ փորձ էր: Ես վայելել եմ այստեղ անցկացրած ժամանակը: Երկրպագուներն ինձ շատ են քաջալերել: Շնորհակալ եմ նրանց ֆանտաստիկ աջակցության համար:

Մեր ուժերի սահմաններում արեցինք հնարավոր ամեն ինչ: Կաշխատեմ ավելի ու ավելի լավ խաղալ: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք: Հայաստանի հավաքականի բոլոր տղաների համար սա հիանալի միջազգային փորձ էր: Մեր թիմն առաջին անգամ էր այդ մակարդակի բասկետբոլ խաղում և մասնակցում աշխարհի առաջնությանը: Թիմում հիանալի մթնոլորտ էր, տղաները շատ լավն են: Նրանք պրոֆեսիոնալ են և կարող են հետագայում ավելի լավ խաղ ցուցադրել»,- ասել է Ռայան Բոաթրայթը ՀԱՕԿ-ի տված հարցազրույցի ժամանակ:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախընտրական փուլի A խմբում զբաղեցրել էր երրորդ տեղը և չէր կարողացել անցնել հաջորդ փուլ: Այսպիսով, մեր ընտրանին հանդես է գալու B դիվիզիոնում


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: