Վերջին տասը րոպեներին մեր մակարդակի վրա չէինք. Նիկշա Բավցևիչ

20 Օգոստոսի 2017 13:27
Վերջին տասը րոպեներին մեր մակարդակի վրա չէինք. Նիկշա Բավցևիչ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտության մասին:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ֆանտաստիկ աջակցության համար։ Շատ հաճելի է խաղալ նման մթնոլորտում։ Ափսոս, իմ տղաները պատրաստ չէին որսալ այդ հաճույքը։ Մենք տուգանայինից ներս լավ չպաշտպանվեցինք և շատ անհատական սխալներ թույլ տվեցիք։ Նաև բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք տուգանայինից դուրս։ Կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա և Հերցեգովինային։

Մրցակիցը մեծ փորձ ուներ և 40 րոպե խաղաց նույն տեմպով։ Մենք կարողացանք դա անել միայն 30 րոպե, սակայն այդքանը բավարար չէր հաղթելու համար։ Չորրորդ քառորդում մենք մեր մակարդակի վրա չէինք։

Կարծում եմ՝ բոլորս տխուր ենք հիմա, քանի որ չկարողացանք կատարել վերջին քայլը։ Մյուս կողմից մենք կարողացանք վերափոխել բասկետբոլը Հայաստանում։ Ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի։ Ցավոք, իմ տղաները միջազգային փորձ չունեին։ Նրանցից շատերն իրենց կարիերայի ամենամեծ խաղերն անցկացրին։ Նրանք չկարողացան լիովին արդարացնել մեր ակնկալիքները։ Մեր մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեին և ֆիզիկապես լավ վիճակում չէին։ Ի տարբերություն մեզ՝ բոսնիացիներն ունեին պահեստայինների մեծ նստարան։ Բայց եկեք պատրվակներ չփնտրենք։ Մենք պարտվեցինք, քանի որ չկարողացանք օգտագործել շատ հնարավորություններ»,- Բավցևիչի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: