Կվերլուծենք մեր սխալներն ու հետևություններ կանենք. Նիկշա Բավցևիչ

10 Օգոստոսի 2017 11:27
Կվերլուծենք մեր սխալներն ու հետևություններ կանենք. Նիկշա Բավցևիչ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ արտագնա խաղից հետո խոսել է հանդիպման և հետագա անելիքների մասին: 

«Խաղի մասին պետք է նշել երկու կարևոր հանգամանք: Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ Թավաքալյանը և Մկրտիչյանը բավական արագ 3-ական խախտում կատարեցին: Կվերլուծենք մեր սխալները և հետևություններ կանենք:

Այժմ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- Բավցևիչի խոսքերն է փոխանցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ այժմ բասկետբոլի աշխարհի 2019 թվականի առաջնության նախընտրական փուլի A ենթախմբի մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում են Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: