ԱԱ. բասկետբոլի Հայաստանի ընտրանին կորուստով է մոտենում Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճին

09 Օգոստոսի 2017 14:19
ԱԱ. բասկետբոլի Հայաստանի ընտրանին կորուստով է մոտենում Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է Սարաևոյում: Այսօր մեր ընտրանու բասկետբոլիստները ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:


Առավոտյան մեր հավաքականը անցկացրել է վերջին մարզումը պաշտոնական հանդիպումից առաջ, որին գրեթե չի մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Ալլան Հեսսը, ով ոտքի վնասվածքի պատճառով գտնվում է բժշկի հսկողության ներքո: Առայժմ հարցականի տակ է հանդիպման նրա մասնակցությունը: Այս մաիսն հայտնում է բասկետբոլի հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: