Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սարաևո

07 Օգոստոսի 2017 14:19
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սարաևո

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ օգոստոսի 9-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակներում կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 11 խաղացող ՝

1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ 
4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա
5. Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ
6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 
7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
8. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ 
9. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ 
10. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
11. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա

Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ա ենթախմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Շվեդիան: Մեր հավաքականը՝ անցկացրած երկու հանդիպումներում տոնել է վստահ հաղթանակներ և  4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: