Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

26 Հունվարի 2017 19:31
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը 10 միավոր վաստակեց «Սուֆֆոլկ» ակումբի հետ մրցավեճում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 77-51 հաշվով հաղթանակի հասավ «Սուֆֆոլկ» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 29 րոպե և վաստակեց 10 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 77-75 հաշվով պարտություն կրեց «Իլինոիս» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրեց 21 րոպե:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 19-րդ տուրի շրջանակներում 93-81 հաշվով առավելության հասավ «Դարյուշշաֆակա» ակումբի նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 34 րոպե և վաստակեց 14 միավոր:  19-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 9-րդ հորիզոնականում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: