Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

25 Հունվարի 2017 17:53
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

2017 թվականի հուլիսի 23-30-ը Անդորրայում տեղի կունենա բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել այդ ստուգատեսին: Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվում.

«Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նոյեմբեր ամսից, փորձաշրջան անցնող խաղացողներով համալրված հավաքականով միջազգային մրցաշարի ենք մասնակցել Բաթումի քաղաքում, այնուհետև երկու թիմից բաղկացած, Արցախի և Արաբկիրի երեխաներով, մեկնել ենք Վրաստան, որտեղ ունեցել ենք 9 ընկերական հանդիպում: Հաջորդը, արդեն հունվար ամսին, կարճատեև հավաք անցկացրինք Երևան քաղաքում, որի ընթացքում ունեցանք 3 հանդիպում: Փետվարին ամսին, տեղի կունենա նաև այդ տարիքի Հայաստանի առաջնությունը, այնուհետև կշարունակենք նախապատրաստական աշխատանքները:
Թիմի վերջնական կազմը դեռ չենք որոշել, Հայաստանի առաջնության ժամանակ ի հայտ կգան նոր երեխաներ, կան նաև արտերկրից հայ պատանիներ, որոնց հետ դեռ տարվում են բանակցություններ: Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը:

Այս տարվա բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Ադրբեջանը: Նրանք շատ լուրջ են տրամադրված առաջնությանը , անցյալ տարի Ադրբեջանը 18 տարեկանների հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսում ընթացող առաջնությանը եզրափակչում պարտվեց Կիպրոսին: Նրանք ունեն խաղացողներ Ամերիկայից, Թուրքիայից, Վրաստանից և բավականին մեծ գումարներ են ներդնում:

Մեզ հետ նույն ենթախմբում են հայտնվել Մալթան, Ջիբրալթարը, Ուելսը և Մոլդովան: Մեր խնդիրը ենթախմբից դուրս գալն ու առաջնությունում մեդալ նվաճելն է: Պետք է շատ լավ նախապատրատվել:»


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: