Արտյոմ Տավակալյանը արդյունավետ հանդիպում է անցկացրել

24 Հունվարի 2017 21:53
Արտյոմ Տավակալյանը արդյունավետ հանդիպում է անցկացրել

Արտյոմ Տավակալյանը 15 միավոր է վաստակել «Սավաննա Սթեյթ» ակումբի հետ մրցավեճում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

NCAA-ի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 79-94 հաշվով պարտություն է կրել «Սավաննա Սթեյթ» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել է 15 միավոր:

21 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: