Բասկետբոլի ԱԱ-2019․ Իսպանիան գերլարված խաղում հաղթեց Ավստրալիային և դուրս եկավ եզրափակիչ

13 Սեպտեմբերի 2019 15:01
Բասկետբոլի ԱԱ-2019․ Իսպանիան գերլարված խաղում հաղթեց Ավստրալիային և դուրս եկավ եզրափակիչ

Չինաստանում այսօր մեկնարկել է բասկետբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Առաջին խաղում Իսպանիայի հավաքականը 2-րդ լրացուցիչ ժամանակում մի կերպ կոտրեց Ավստրալիայի ընտրանու դիմադրությունն ու առաջինը դուրս եկավ եզրափակիչ։ Խաղն ավարտվեց 95։88 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ավստրակացի Միլզը (32 միավոր)։ Իսպանացիների առաջատար Մարկ Գազոլի հաշվին 31 միավոր է։

Երկրորդ կիսաեզրափակչում Երևանի ժամանակով 16։00-ին ուժերը կչափեն Արգենտինան ու Ֆրանսիան։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: