Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են ելույթները ԱՄՆ-ում

09 Հունվարի 2017 17:23
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են ելույթները ԱՄՆ-ում

Բասկետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների խաղացողները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում  NCAA-ում: 

Armenpress-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 55:53 հաշվով հաղթեց «Նորթ Կարոլինա»-ին: Տավակալյանը դաշտում անցկացրեց 21 րոպե և վաստակեց 4 միավոր:

«Իդահո Վենդելս»-ը, որտեղ հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը 80:86 հաշվով պարտություն կրեց «Մոնտանա» ակումբից: Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրեց 15 րոպե և վաստակեց 9 միավոր: 

Ջեկ Կարապետյանի «Գոլդեն ՍՍ»-ը հաղթեց «Դեզետ»-ին 85:67 հաշվով: Հայազգի բասկետբոլիստը  խաղադաշտում անցկացրեց 26 րոպե և վաստակեց 12 միավոր: 

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, պարտվեց «Մաունտ Աիդա» ակումբին 61:75 հաշվով: Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե և վաստակեց 15 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: