«Ուրարտու Վիվառո»-ն դարձավ ԵԱՏՄ գավաթի խաղարկության հաղթող

26 Փետրվարի 2019 23:01
«Ուրարտու Վիվառո»-ն դարձավ ԵԱՏՄ գավաթի խաղարկության հաղթող

ԵԱՏՄ գավաթի խաղարկության վերջին խաղում «Ուրարտու Վիվառո»-ն 92-82 հաշվով առավելության հասավ Տուլայի «Արսենալ»-ի նկատմամբ և դարձավ խաղարկության հաղթող:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող «Բարսի Ատիրաու» ակումբը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Տուլայի «Արսենալ»-ը: Բելառուսական «Բորիսֆե»-ն ակումբը արժանացավ սփոփիչ երրորդ հորիզոնականի:

ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն հնգյակը ունի հետևյալ տեսքը՝

Լավագույն խաղարկող-Օլեգ Բալաշով (Բարսի Ատիրաու)
Լավագույն պաշտպան- Թադե Քեշիշյան (Ուրարտու Վիվառո)
Լավագույն թեթև հարձակվող- Դարոլ Էրնանդես Զինենկո ( Ցոր-Բորիսֆեն)
Լավագույն ծանր հարձակվող - Շեյն Հենրի (Ուրարտու Վիվառո)
Լավագույն կենտրոնական - Դմիտրի Ռիտենկո (Արսենալ)

Խաղարկության MVP ճանաչվեց Թադե Քեշիշյանը:

Լավագույն մարզիչը «Ուրարտու Վիվառո»-ի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն է:

ԵԱՏՄ գավաթի խաղարկության կազմակերպիչ և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը արժանացավ հատուկ մրցանակի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: