Կոլումբիայում բասկետբոլիստներ տեղափոխող ավտոբուսը շուռ է եկել

10 Դեկտեմբերի 2018 19:51
Կոլումբիայում բասկետբոլիստներ տեղափոխող ավտոբուսը շուռ է եկել

Կոլումբիայում 13 հոգի մահացել և ևս 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարի արդյունքում: Ավտոբուսը, որը բասկետբոլի սիրողական թիմի էր տեղափոխում, շուռ է եկել:

Դեպքը տեղի է ունեցել Յոտոկոյում: Այս մասին տեղեկացնում է gocolumbialions.com-ը:

Նշվում է, որ վարորդը կորցրել է կառավարումը, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:

Ուղևորներից 9 հոգին մահացել են տեղում, 4-ն էլ՝ հիվանդանոցում:

Քրեական գործ է հարուցվել: Որպես նախնական պատճառ նշվում է արգելակների անսարքությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: