Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

06 Մարտի 2017 21:09
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Իդահո Վենդելս»-ը 84-75 հաշվով առավելության հասավ «Սոուսերն Յուտա»-ի նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը, «Իդահո Վենդելս»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 33 րոպե և վաստակեց 21 միավոր: «Իդահո Վենդելսը» 29 հանդիպումից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր»-ը 65-64 հաշվով պարտվեց «Իստերն Շոր»-ին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 5 րոպե և վաստակեց 1 միավոր: 31 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: