Պաշտոնական. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

06 Մարտի 2017 20:16
Պաշտոնական. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Նիկշա Բավցեւիչը աշխատել է մի շարք պետությունների ակումբներում՝ Բելգիայում, Ռուսատանում, Խորվաթիայում, գլխավորել է Խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը, որը հաղթել է Եվրոպայի առաջնության «Բ» դիվիզիոնում և նվաճել «Ա» դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում մեր ընտրանու մրցակիցներն են՝ Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: