Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

23 Փետրվարի 2017 17:42
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկ»-ը 68-83 հաշվով պարտություն կրեց « Ջոնսոն Ուելս»-ից: Մայք Հակոբյանը «Սուֆֆոլկ»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 32 րոպե և վաստակեց 24 միավոր: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը «Ջոնսոն Ուելս»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 36 րոպե՝ վաստակելով 11 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 54-65 հաշվով պարտվեց «Մորգան Սթեյթ»-ին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 13 րոպե և վաստակեց 3 միավոր: 29 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: