Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

21 Փետրվարի 2017 17:47
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Վինտվորտ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Մեթ Վարդանյանը, 74-73 հաշվով առավելության հասավ «Ռոջեր Վիլիամս»-ի նկատմամբ, Վարդանյանը խաղադաշտում անցկացրեց 20 րոպե և վաստակեց 5 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 79-55 հաշվով առավելության հասավ «Լոուրենս»-ի նկատմամբ: Արսլանյանը խաղադաշտում անցկացրեց 7 րոպե՝ վաստակելով 3 միավոր:

«Ջոնսոն Ուելս»-ը 86-87 հաշվով պարտվեց «Էմանուել»-ին: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը «Ջոնսոն Ուելս»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 19 րոպե և իր հաշվին գրանցեց 3 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 64-63 հաշվով առավելության հասավ «Տեմպլ»-ի նկատմամբ: Էնոչը խաղադաշտում անցկացրեց 10 րոպե և վաստակեց 4 միավոր: 26 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ»-ը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: