Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

20 Փետրվարի 2017 17:29
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Մայք Հակոբյանը 73-80 հաշվով պարտություն կրեց «Սենթ Ջոզեֆ»-ից: Հակոբյանը խաղադաշտում անցկացրեց 37 րոպե և վաստակեց 20 միավոր:

«Իդահո Վենդելս»-ը 67-77 հաշվով պարտվեց «Իստերն Վաշինգտոն»-ին: Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Արկադի Մկրտիչյանը «Իդահո Վենդելս»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 26 րոպե՝ վաստակելով 14 միավոր: «Իդահո Վենդելս»-ը 25 հանդիպումներից հետո զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: