Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Թբիլիսիում կմասնակցի միջազգային մրցաշարի

16 Փետրվարի 2017 18:07
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Թբիլիսիում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը փետրվարի 17-ին կմեկնի Թբիլիսի` մասնակցելու միջազգային մրցաշարի: Թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով այս մրցաշարը լավ հնարավորություն է միջազգային փորձ ձեռք բերելու համար.

«Հավաքականի կազմում ընդգրկվել է 11 բաստկետբոլիստ Հայաստանից: Թբիլիսիում մեզ կմիանա նաեւ Գեորգի Շախնազարովը: Նա Սանկտ Պետերբուրգից է: Միջազգային մրցաշարին մասնակցելու է 4 թիմ: Բացի դրանից, մենք մեկ հանդիպում կունենանք տեղի թիմերից մեկի հետ:

Ապրիլին հավաք կունենանք Մոսկվայում: Փորձառության համար մեր թիմը կմրցի Մոսկվայի ուժեղագույն ակումբների հետ»,- Վաթյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնկանան կայքը:

Մ16 տարեկան պատանիները հուլիսին կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Մինչ այդ, նրանք ևս մի քանի հավաք կանցկացնեն.

«Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականին կմիանան նաև արտասահմանում ապրող մեր մի քանի հայրենակիցներ: C դիվիզիոնում մեր նվազագույն նպատակն է՝ մտնել լավագույն եռյակ, իսկ լավ արդյունք կհամարվի հաղթանակը»,- ավելացրել է մարզիչը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 23-30-ը Անդորրայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: