Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

09 Փետրվարի 2017 18:26
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Սթիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 97-51 հաշվով առավելության հասավ «Սաուտ Ֆլորիդա»-ի նկատմամբ: Էնոչը խաղադաշտում անցկացրեց 13 րոպե և վաստակեց 15 միավոր: 23 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ»-ը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-55 հաշվով առավելության հասավ «Աննա Մարիա»-ի նկատմամբ: Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 29 րոպե և վաստակեց 12 միավոր:

«Սուֆֆոլկ»-ը 93-65 հաշվով պարտվեց «Լասսալ»-ին: Մայք Հակոբյանը «Սուֆֆոլկ»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 32 րոպե և վաստակեց 25 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: