ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

28 Նոյեմբերի 2017 17:48
ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մեր ընտրանին առաջին խաղում 80:63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երկու օր առաջ սեփական հարկի տակ զիջել է Դանիային՝ 71:78։

Դանիացիներն ու ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թ. փետրվարի 25-ին: Այդ օրը մեր հավաքականը կընդունի Ալբանիային:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու են ենթախմբերի հաղթողները և երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: