Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

07 Փետրվարի 2017 20:32
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

Կանադայի ուսանողական լիգայի ընթացիկ առաջնությունում «Տրինիտի Վեստերն» ակումբը, որտեղ հանդես են գալիս Պողոս Թրունյանն ու Վարդան Թանիելյանը 71-54 հաշվով առավելության հասավ «Մաունտ Ռոյալ» ակումբի նկատմամբ: Պողոս Թրունյանը խաղադաշտում անցկացրեց 33 րոպե և վաստակել 16 միավոր, իսկ Վարդան Թանիելյանը խաղադաշտում անկացրեց 19 րոպե ու վաստակեց 4 միավոր:

NCAA-ի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 80-77 հաշվով առավելության հասավ «Ֆլորիդա» ակումբի նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 19 րոպե և վաստակեց 8 միավոր: 26 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 7 –րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: