Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

06 Փետրվարի 2017 18:14
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Իդահո Վենդելս»-ը հաղթականի հասավ «Սակրամենտո Սթեյթ»-ի նկատմամբ` հաղթելով 81-67 հաշվով: Արկադի Մկրտիչյանը «Իդահո Վենդելս»-ի կազմում խաղադաշտում անցկացրեց 27 րոպե և վաստակեց 15 միավոր: «Իդահո Վենդելսը» 22 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

«Սուֆֆոլկ»-ը 86-62 հաշվով առավելության հասավ «Էմանուել» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը («Սուֆֆոլկ») խաղադաշտում անցկացրեց 32 րոպե և վաստակեց 10 միավոր:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 82-52 հաշվով առավելության հասավ «Սենթ Ջոզեֆ» ակումբի նկատմամբ: Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 23 րոպե և վաստակեց 7 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 88-82 հաշվով առավելության հասավ «Բեթյուն Կուկմեն» ակումբի նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 13 րոպե և վաստակեց 3 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 21-րդ տուրի շրջանակներում 86-72 հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդա» ակումբի նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 26 րոպե և վաստակեց 16 միավոր: 21-րդ տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 8-րդ հորիզոնականում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: