Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

03 Փետրվարի 2017 18:05
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողների մրցելույթները արտերկրում

NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկ»-ը 86-62 հաշվով առավելության հասավ «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը «Սուֆֆոլկ»-ի կազմում խաղադաշտում անկացրեց 30 րոպե, և վաստակեց 36 միավոր:

«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 71-47 հաշվով առավելության հասավ «Իստերն Նազարին» ալումբի նկատմամբ: Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե, և վաստակեց 6 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 66-53 հաշվով առավելության հասավ «Բելոիտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրեց 15 րոպե և վաստակեց 6 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 82-65 հաշվով առավելության հասավ «Նորթ Կարոլինա» ակումբի նկատմամբ:
Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 15 րոպե և վաստակեց 9 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 106-67 հաշվով առավելության հասավ «Իստանբուլ ԲԲ»-ի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 18 րոպե և վաստակեց 6 միավոր: 16-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» գտնվում է 2-րդ հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: