NBA. «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ը կրկին հաղթեց «Կլիվլենդ Կավալյերս»-ին և շատ մոտ է չեմպիոնությանը (տեսանյութ)

07 Հունիսի 2018 18:32
NBA. «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ը կրկին հաղթեց «Կլիվլենդ Կավալյերս»-ին և շատ մոտ է չեմպիոնությանը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում կայացավ եզրափակչի երրորդ հանդիպումը «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի և «Կլիվլենդ Կավալյերս»-ի միջև։

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ը կրկին հաղթանակ տարավ և սերիայի հաշիվը դարձրեց 3։0։ Եվս մեկ հաղթանակ, և «Գոլդեն Սթեյթ»-ը կրկին կդառնա NBA-ի չեմպիոն։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Կեվին Դյուրանտը, ով վաստակեց 43 միավոր։

«Կլիվլենդ Կավալյերս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»՝ 102։110
(29:28, 29:24, 23:31, 21:27)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: