Թուրքական «Ֆեներբահչե»-ն՝ բասկետբոլի Եվրալիգայի հաղթող (տեսանյութ)

22 Մայիսի 2017 00:22
Թուրքական «Ֆեներբահչե»-ն՝ բասկետբոլի Եվրալիգայի հաղթող (տեսանյութ)

 Ստամբուլի «Սինան Էրդեմ Դոում» մարզադաշտում կայացավ եվրոպական բասկետբոլի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում թուրքական «Ֆեներբահչե»-ն մրցում էր հունական «Օլիմպիակոս»-ի հետ: Խաղն ավարտվեց թուրքական ակումբի հաղթանակով 80:64 հաշվով:

Այսպիսով, «Ֆեներբահչե»-ն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրալիգայի հաղթող: Հարկ է նշել, որ թիմի գլխավոր մարզիչ, սերբ Ժելկո Օբրադովիչի համար սա Եվրալիգայի 9-րդ գավաթն էր:

Հավելենք, որ մրցաշարի 3-րդ տեղի համար խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն պարտության էր մատնել Մադրիդի «Ռեալ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: