Անհնարին ոչինչ չկա. «Արարատ-Արմենիա»-ն հաղթահարում է «Սաբուրթալո»-ի արգելքն ու դուրս գալիս Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլ (տեսանյութ)

14 Օգոստոսի 2019 21:50
Անհնարին ոչինչ չկա. «Արարատ-Արմենիա»-ն հաղթահարում է «Սաբուրթալո»-ի արգելքն ու դուրս գալիս Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Սաբուրթալո»-ին:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած կողմերի միջև առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էին վրացիները:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Անտոն Կոբյալկոն: 67-րդ րոպեին տանտերերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, իսկ մրցավարն առանց վարանելու 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը և այդ գոլի շնորհիվ իր թիմին հանեց հաջորդ փուլ:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում Վարդան Մինասյանի սաները 3:2 հաշվով առավելության են հասնում մրցակցի նկատմամբ ու դուրս գալիս Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլ:

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: