Բասկետբոլի Եվրալիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները

18 Մայիսի 2019 11:11
Բասկետբոլի Եվրալիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները

Բասկետբոլի Եվրալիգայում երեկ կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները: 

ԲԿՄԱ-ն ուժերն է չափել նախորդ տարվա չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի հետ և հաղթել 95:90 հաշվով: Մյուս խաղում մրցել է միանգամից 2 թուրքական ակումբ: «Անադոլու Էֆես»-ը 92:73 հաշվով հաղթել է «Ֆեներբախչե»-ին և դուրս եկել եզրափակիչ:

Այսպիսով, եզրափակչում կմրցեն ԲԿՄԱ-ն և «Անադոլու Էֆես»-ը: Խաղը կկայանա մայիսի 19-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: