Բասկետբոլի Եվրոպայի առաջնություն. հայտնի են Հայաստանի հավաքականների մրցակիցները

14 Դեկտեմբերի 2018 14:11
Բասկետբոլի Եվրոպայի առաջնություն. հայտնի են Հայաստանի հավաքականների մրցակիցները

2019 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես կգա B ենթախմբում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մեր ընտրանին ուժերը կչափի Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի իր հասակակիցների հետ:

Նշենք, որ մրցաշարը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը՝ Անդորրայում:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի 2019 թվականի B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ: 

Նշենք, որ առաջնությունը կանցկացվի հուլիսի 12-21-ը՝ Պորտուգալիայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: