Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներից մեկը կենտրոնից հաջող նետում է իրականացրել (տեսանյութ)

26 Սեպտեմբերի 2018 15:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներից մեկը կենտրոնից հաջող նետում է իրականացրել (տեսանյութ)

Եվրալիգայի ներկայացուցիչները յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ ժամանում են մասնակից ակումբների մարզաբազա և մեդիա օրեր անցկացնում. թիմի և խաղացողների բեմադրական լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ, սակայն լինում են նաւ բացառություններ: 

Երկուշաբթի օրը թուրքական «Դարյուշաֆկի»-ի մեդիայի օրվա ժամանակ Եվրալիգան թվիթերյան իր էջում հրապարակի կենտրոնից ճշգրիտ նետման տեսանյութ էր տեղադրել: 

Տարբեր ակումբների խաղացողներ դա որպես մարտահրավեր են ընդունել և վերջին մեկ օրվա ընթացքում ևս 4 նման տեսանյութ է ներկայացվել: 

Ահա, օրինակ, Հայաստանի հավաքականի անդամ, «Գրան Կանարի»-ի ներկայացուցիչ Լյուկ Ֆիշերի նետումը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: