Բասկետբոլ. Մադրիդի «Ռեալ»-ը պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ Եվրալիգայի չեմպիոն (տեսանյութ)

21 Մայիսի 2018 01:12
Բասկետբոլ. Մադրիդի «Ռեալ»-ը պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ Եվրալիգայի չեմպիոն (տեսանյութ)

Բասկետբոլի Եվրալիգայում կայացավ 2017/18 մրցաշրջանի եզրափակիչը: Հանդիպեցին Մադրիդի «Ռեալ»-ն ու թուրքական «Ֆեներբահչե»-ն:

Մադրիդյան ակումբը համառ պայքարում 85:80 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և իր պատմության մեջ 10-րդ անգամ հռչակվեց Եվրալիգայի չեմպիոն:

Բրոնզե մեդալները բաժին հասան «Ժալգիրիս»-ին: Լիտվական ակումբը երրորդ տեղի համար պայքարում հաղթել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին՝ 79:77:

Եվրալիգա, եզրափակիչ

«Ռեալ» Մադրիդ - «Ֆեներբահչե»՝ 85:80
(21:17, 17:23, 25:15, 22:25)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: