Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ԵԱ-2021-ի ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից, մենք խաղի սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Թեև մինչև ընդմիջում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը և նույնիսկ առավելություն ստանալ, միևնույն է մենք կարողացանք արդյունավետ գործել:
Մրցակիցը օղակից անրադարձող գդակներին ավելի շատ էր տիրում և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրեցինք և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:
Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: