Արթուր Նազարյանը մասնակցել է ՖԻԲԱ-ի 21-րդ կոնգրեսին

30 Օգոստոսի 2019 17:37
Արթուր Նազարյանը մասնակցել է ՖԻԲԱ-ի 21-րդ կոնգրեսին

Օգոստոսի 28-ից 31-ը Չինաստանի Պեկին քաղաքում անց է կացվում ՖԻԲԱ Աշխարհ 21-րդ կոնգրեսը: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական Ֆեյսբուքյան էջը:

Կոնգրեսի օրակարգում քննարկվել են ազգային ֆեդերացիաների զարգացման, մինի բասկետբոլի և միջազգային ակումբային մրցաշարերի անցկացման հետ կապված մի շարք հարցեր:

Կոնգրեսին մասնակցում է նաև ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Նշենք նաև, որ Չինաստանում այսօր մեկնարկում է ՖԻԲԱ Աշխարհի առաջնությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: