Բասկետբոլ. «Արագած»-ը և «Ուրարտու»-ն կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

12 Օգոստոսի 2019 11:54
Բասկետբոլ. «Արագած»-ը և «Ուրարտու»-ն կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

«Արագած» և «Ուրարտու» բասկետբոլային ակումբները կմասնակցեն Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. խաղարկությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Նշենք, որ բացի վերոնշյալ թիմերից մրցաշարին կմասնակցի ևս 4 ակումբ: 

Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները.

Արսենալ (Տուլա, Ռուսաստան)
ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Ուրարտու (Երևան, Հայաստան)
Արագած (Երևան, Հայաստան)
Բարսի (Ատիրաու, Ղազախստան)
Բորիսֆեն (Մոգիլև, Բելառուս)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: