Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 71-61 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Եզրափակչում մեր ընտրանին, չեմպիոնի կոչման համար կպայքարի Մալթայի հավաքականի հետ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մերի Մարգարյանը , ով վաստակեց 17 միավոր: