Բասկետբոլ. «Արագած»-ը հռչակվեց Ա Լիգայի 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն

13 Ապրիլի 2019 22:07
Բասկետբոլ. «Արագած»-ը հռչակվեց Ա Լիգայի 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն

Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվառո»- «Արագած» խաղում, «Արագած»-ը 97-87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախ»-ը: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի ֆեյսբուքյան էջը: 

Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝

Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն (Արագած)

Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս (Ուրարտու Վիվառո)

Լավագույն թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ)

Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի (Արագած)

Լավագույն կենտրոնական - Արման Հակոբյան (Արթիկ – Ման Հոլդինգ)

Լավագույն մարզիչ ՝ - Վլադան Գլավինիչ (Արագած)

Նշենք, որ մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը և ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: