Ա լիգա. «Ուրարտու Վիվառո»-ն առավելության հասավ «Արագած»-ի նկատմամբ

09 Ապրիլի 2019 22:20
Ա լիգա. «Ուրարտու Վիվառո»-ն առավելության հասավ «Արագած»-ի նկատմամբ

Ա լիգայի եզրափակչի երկրորդ խաղում «Ուրարտու Վիվառո»-ն սեփական հարկի տակ հավասար պայքարում կարողացավ 93-89 հաշվով առավելության հասնել «Արագած»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 1-3: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շեյն Հենրին (Արագած), ով վաստակեց 26 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 20:00-ին «Միկա» մարզադահլիճում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: