Ֆանտաստիկ վերջաբան. «Ուրարտու Վիվառո»-ն խաղավերջում հաղթանակ կորզեց «Արցախ»-ից (տեսանյութ)

29 Մարտի 2019 23:43
Ֆանտաստիկ վերջաբան. «Ուրարտու Վիվառո»-ն խաղավերջում հաղթանակ կորզեց «Արցախ»-ից (տեսանյութ)

Ա լիգայի կիսաեզրափակչում «Ուրարտու Վիվառո»-ն սեփական հարկի տակ համառ պայքարում 71-68 հաշվով առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ՝ կիսաեզրափակչում հաշիվը դարձնելով 3-3: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հանդիպման վերջին վայրկյաններին տանտերերին ֆանտաստիկ նետման շնորհիվ հաղթանակ պարգևեց Դիշան Մետոքսը:

Ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շոն Հիլլը (Արցախ), ով վաստակեց 19 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ, որոշիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:20-ին «Միկա» մարզադահլիճում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: