Հայաստանի գավաթ. «Ուրարտու Վիվառո»-ն նույնպես դուրս եկավ եզրափակիչ

18 Մարտի 2019 21:15
Հայաստանի գավաթ. «Ուրարտու Վիվառո»-ն նույնպես դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրարտու Վիվառո»-ն սեփական հարկի տակ 126-97 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլլինսը, ով խաղադաշտում անցկացրեց 20 րոպե, վաստակեց 29 միավոր և 8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին:

Հավելենք, որ եզրափակչում «Ուրարտու Վիվառո»-ն կմրցի «Արցախ»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: