Շումախերը բուժումը կշարունակի ԱՄՆ-ում

20 Սեպտեմբերի 2017 14:40
Շումախերը բուժումը կշարունակի ԱՄՆ-ում

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը առաջիկայում բուժումը կշարունակի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Bravo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հայտնի ավտոարշավորդի ընտանիքը հույս ունի, որ Մարկ Ուիկսի հայտնի կլինիկան կօգնի Շումախերին արագ ապաքինվել: Կլինիկան գտնվում է Դալլասում և հիմնականում զբաղվում է գլխուղեղի վնասվածքների բուժմամբ:

Շումախերը շարունակում է գաղտնիության ռեժիմով Շվեյցարիայում գտնվող իր տանը վերականգնվել գլխի ծանր վնասվածքից, որն ավտոարշավորդը ստացել էր 2013 թվականին՝ լեռնադահուկային սպորտով զբաղվելու ժամանակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: