«Ֆորմուլա 1». Հեմիլթոնը հաղթեց Սինգապուրի Գրան Պրիում և մեծացրեց առավելությունը Ֆետելի նկատմամբ

17 Սեպտեմբերի 2017 20:15
«Ֆորմուլա 1». Հեմիլթոնը հաղթեց Սինգապուրի Գրան Պրիում և մեծացրեց առավելությունը Ֆետելի նկատմամբ

Սինգապուրի Մարինա Բեյ մայրուղում ավարտվեց «Ֆորմուլա 1»-ի այս տարվա մրցաշրջանի 14-րդ Գրան Պրին, որում հաղթող ճանաչվեց «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Ռեդ Բուլ»-ը ներկայացնող Դանիել Ռիկարդոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդես»-ի մեկ այլ ներկայացուցիչ Վալտերի Բոտասը:

Աշխարհի քառակի չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանում էլ չեմպիոնության համար պայքարող Սեբաստիան Ֆետելը («Ֆեռարի»), ով հաղթել էր Սինգապուրի Գրան Պրիի որակավորման փուլում, հենց առաջին շրջանում վթարի ենթարկվեց «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի պատճառով և դուրս մնաց հետագա պայքարից:

Այսպիսով, այսօր տարած հաղթանակից հետո Լյուիս Հեմիլթոնը ընդհանուր հաշվարկում էլ ավելի մեծացրեց առավելությունը Սեբաստիան Ֆետելի նկատմամբ: Բրիտանացին ունի 263, իսկ գերմանացին 235 միավոր: Լավագույն ռյակը եզրափակում է Վալտերի Բոտասը՝ վաստակած 212 միավորով:

Թիմային հաշվարկում փոփոխություներ չկան: Առաջատարը «Մերսեդես»-ն է՝ 475 միավորով: 2-րդ հորիզոնականում «Ֆեռարի»-ն է: Իտալական թիմը վաստակել է 373 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ավստրիական «Ռեդ Բուլ»-ը, որն իր հաշվին ունի 230 միավոր:

«Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 6 տուր: Հաջորդ Գրան Պրին տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մալայզիայի Սեպանգ մայրուղում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: