«Ֆորմուլա 1». Հեմիլթոնը հաղթեց Իտալիայի Գրան Պրիում և ընդհանուր հաշվարկում շրջանցեց Ֆետելին

03 Սեպտեմբերի 2017 18:39
«Ֆորմուլա 1». Հեմիլթոնը հաղթեց Իտալիայի Գրան Պրիում և ընդհանուր հաշվարկում շրջանցեց Ֆետելին

Իտալական Մոնցա քաղաքի մայրուղում ավարտվեց «Ֆորմուլա 1»-ի այս տարվա մրցաշրջանի 13-րդ Գրան Պրին, որում հաղթող ճանաչվեց «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց նրա թիմակից Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց աշխարհի քառակի չեմպիոն, «Ֆեռարի»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը:

Այսպիսով, այսօր տարած հաղթանակից հետո բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը շրջանցեց Սեբաստիան Ֆետելին և ընդհանուր հաշվարկում բարձրացավ 1-ին հորիզոնական՝ իր ակտիվում գրանցելով 238 միավոր, իսկ գերմանացի մարզիկը ունի 235 միավոր: 3-րդ հորիզոնականում ֆինն Վալտերի Բոտասն է՝ 197 միավորով:

Թիմային հաշվարկում փոփոխություներ չկան: Առաջատարը «Մերսեդես»-ն է՝ 435 միավորով: 2-րդ հորիզոնականում «Ֆեռարի»-ն է: Իտալական թիմը վաստակել է 373 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ավստրիական «Ռեդ Բուլ»-ը, որն իր հաշվին ունի 212 միավոր:

«Ֆորմուլա 1»-ի 2017 թվականի մրցաշրջանի ավարտին մնացել է 7 տուր: Հաջորդ Գրան Պրին տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Սինգապուրի Մարինա Բեյ մայրուղում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: